footballcity.am: Բրիտանական FourFourTwo հանդեսը այս տարվա ավարտին, սովորության համաձայն, հրապարակել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների 100-յակը: Վարկանիշային աղյուսակի 66-րդ հորիզոնականում է Դորտմունդի Բորուսիայի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Հենոյի դիրքը կազմվել է ողջ տարվա արդյունքների վրա հիմնված, ուստի և հաշվի են առնվել նաև Դոնեցկի Շախտյորում մեր ֆուտբոլիստի ելույթները:
Թոփ-100-ը գլխավորում է Քրիշտիանո Ռոնալդուն, ով առաջ է անցել Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսիից. վերջինս հանգրվանել է 2-րդ տեղում:
1.Քրիշտիանու Ռոնալդու (Ռեալ Մադրիդ)
2.Լիոնել Մեսսի (Բարսելոնա)
3.Ֆրանկ Ռիբերի (Բավարիա)
4.Ռադամել Ֆալկաո (Մոնակո)
5.Անդրես Ինյեստա (Բարսելոնա)
6.Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ)
7.Ֆիլիպ Լամ (Բավարիա)
8.Գարեթ Բեյլ (Ռեալ Մադրիդ)
9.Ռոբին վան Պերսի (Մանչեսթեր Յունայթեդ)
10.Տիագու Սիլվա (ՊՍԺ)
…
66. Հենրիխ Մխիթարյան (Բորուսիա Դ.)