▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆիթնես աժիոտաժ առաջացրած Fit24 ակումբն արդեն շուկայում է՝ բարձրակարգ մարզիչներով արդյունավետ մարզումներ` զարմանալի գնով

Երևանում բացվել է առաջին բացառիկ 24- ժամյա ֆիթնես ակումբների ցանցը, որը գործելու է հյուրանոցներում և բիզնես կենտրոններում:

Ֆիթ24 ֆիթնես ակումբների ցանցի առաջին մասնաճյուղը բացվել է՝ Հյուսիսային Պողոտայի հարևանությամբ, Ռամադա հյուրանոցի -1 հարկում, Բուզանդ 15 հասցեում։ Ցանցի հիմնադիրն է Մարինա Անդրեասյանը, որն ունի ավելի քան տասը տարվա փորձ ֆիթնես ակումբների ղեկավարման մեջ և հանդիսանում է արդեն սիրված In Shape կանանց ֆիթնես ակումբների ցանցի հիմնադիրը ։ Ակումբի բոլոր աբոնեմենտների մեջ ներառված են անսահմանափակ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՐՉԻՉՈվ մարզումներ, հագեցած մարզասրահից և 30-ից ավել խմբային մարզուներից օգտվելու հնարավորություն, սաունաներ (թուրքական, ֆիննական) և յուրաքանչյուր 1 ամսում 10 օր անվճար սառեցում:

Իսկ զարմանալին հենց ԳՆԵՐՆ են, նման բարձրակարգ ակումբ, նման մարզչական կազմ և այդքան հարմար գներ։ Ֆիթ24 ֆիթնես ակումբների ցանցը զբաղված մարդկանց համար է, այդ է պատճառը, որ հենց առաջին ակումբը բացվել է Հյուսիսային Պողոտայի հարևանությամբ, Երևանի գործարար կյանքի հենց կիզակետում, առանց խցանման խնդիրների մարդիկ գնում են մարզվելու, անգամ երեկոյան ուշ ժամերին։

Ֆիթ24-ը ներդրել է միջազգային ֆիթնես փորձը և մշակել մի համակարգ, որն ունի իր 100 % -անոց արդյունավետությունը և հարմար է բոլորին: Համոզված ենք, որ ֆիթ 24-ը շատ արագ կսիրվի բոլորի կողմից, քանի որ, այն միավորում է մեծ, բարձրակարգ ակումբների որակը և ավելի փոքր ակումբներում հասանելի անհատական մոտեցումը: Ֆիթ 24-ը կոտրել է երևանյան ակումբների կարծրատիպը և կենտրոնացել միայն մարզիչով պարապմունքների ու արդյունքների վրա։ Ակումբի հիմնադիր Մարիանա Անդրեասյանը նշում է - Ֆիթ24ում մենք ներառել ենք մարզչով մարզումները, որպեսզի մարդիկ ստանան արդյունք, մարզվեն պրոֆեսիոնալ պայմաններում, մենք ապահովել ենք մեր հաճախորդների համար որակյալ մարզումների համար ավելի մատչելի ու հարմարավետ պայմաններ և ստեղծել ենք հարմար վճարման համակարգ։ Նշեմ նաև, որ մենք չենք գնում կոմպրոմիսների և մեր թիմում ներգրաված են միայն պրոֆեսիոնալներ։ Հենց սա է մեր արագ հաջողության գաղտնիքը։

Բազմաթիվ առավելությունների հետ մեկտեղ հատկանշական է նաև, որ մարզասրահի տարածքի կոմպակտությունը չի խանգարում մարզվողներին, քանի որ մարզումների ողջ ընթացքը վերահսկվում և կոորդինացվում է մարզիչների կողմից:

Կարճ անդրադարձ խմբային մարզումներին՝ առանձնացվել և ընտրվել են միջազգային ամենաառաջադեմ և արդյունավետ դասընթացներ, որոնք համապատասխանում են տարբեր մարզման նպատակ ունեցող անձանց: Նշենք նաև, որ ակումբում առկա են կոորպորատիվ առաջարկներ՝ ճկուն զեղչային համակարգով: Մաղթում ենք Ֆիթ24 բրենդին միայն հաջողություններ, գերազանց արդյունքներ և միանշանակ կարող ենք ասել, որ այս փորձից հետո հայաստանյան ֆիթնես շուկան նույնը չի մնալու, տրանսֆորմացվելու է և մտածելու է միայն արդյունք տալու մասին։ Իսկ թե ինչպես է ստացվել նման որակ-գին հարաբերակցությունը դա գիտի միայն հիմնադիրը, ով ունի մեծ փորձ և կապերի շրջանակ, ինչի շնորհիվ էլ ստացել է նման հաջողված պրոյեկտ։ Դե ինչ, բոլորս գնացինք փորձելու և օգտվելու այս նոր ունիկալ կոնցեպտից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին