▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆիննախը հաստատեց. չարաշահումներ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

pastinfo.am-ը գրում է. Ֆինանսների նախարարությունը հաստատեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ֆինանսական չարաշահումների մասին լուրերը:

Հիշեցնենք՝ շուրջ 1 ամիս առաջ թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հրաժարականից հետո լուրեր տարածվեցին, թե նրա այդ քայլը հատկապես օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայտնաբերված ֆինանսական չարաշահումների հետևանք էր: 

Պարզվում է` հիմնարկի անցած տարվա ծախսերում չարաշահումներ իրոք եղել են, և դրանք արդեն իսկ կառավարության որոշմամբ հաստատված փաստ են:

 Երեկ կառավարությունը հաստատեց պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության՝ 2013 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ ֆինանսների նախարարության հաշվետվությունը, որում բավական մեծ տեղ է հատկացված նաև «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսական գործունեությանը:

ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը պարզել է, որ թատրոնի տնօրինությունը, օրինակ, կանխամտածած ցածր եկամուտ է ցույց տվել, ինչի արդյունքում մշակույթի նախարարությունից չհիմնավորված բարձր սուբսիդիաներ է ստացել:

 Օրինակ` տոմսերի վաճառքից կանխատեսվող եկամուտները հաշվարկելիս մեկ տոմսի միջին գինն ընդունվել է նախորդ տարիների փաստացի միջին գնից էլ ցածր: Արդյունքում` էականորեն նվազեցվել է տոմսերի վաճառքից կանխատեսվող եկամուտների գումարը, որն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ սուբսիդիաների տրամադրմանը:

Բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում ստացված եկամուտներն զգալիորեն գերազանցել են կանխատեսված չափը: 

Պարզվել է նաև, որ թատրոնը որոշ ներկայացումների դիմաց գումար է ստացել, բայց բեմադրությունը չի իրականացրել: 


pastinfo.am-ը գրում է. Ֆինանսների նախարարությունը հաստատեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ֆինանսական չարաշահումների մասին լուրերը:
Հիշեցնենք՝ շուրջ 1 ամիս առաջ թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հրաժարականից հետո լուրեր տարածվեցին, թե նրա այդ քայլը հատկապես օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայտնաբերված ֆինանսական չարաշահումների հետևանք էր: 
ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը պարզել է, որ թատրոնի տնօրինությունը, օրինակ, կանխամտածած ցածր եկամուտ է ցույց տվել, ինչի արդյունքում մշակույթի նախարարությունից չհիմնավորված բարձր սուբսիդիաներ է ստացել:
 
Օրինակ` տոմսերի վաճառքից կանխատեսվող եկամուտները հաշվարկելիս մեկ տոմսի միջին գինն ընդունվել է նախորդ տարիների փաստացի միջին գնից էլ ցածր: Արդյունքում` էականորեն նվազեցվել է տոմսերի վաճառքից կանխատեսվող եկամուտների գումարը, որն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ սուբսիդիաների տրամադրմանը:
 
Բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում ստացված եկամուտներն զգալիորեն գերազանցել են կանխատեսված չափը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին