Դերասաններ Լիզա և Նաթան Ուիթֆիլդները հանդիպել են «Սպիտակաձյունիկն ու 7 թզուկները» ֆիլմի նկարահանման ժամանակ, երբ մարմնավորում էին 7 թզուկներից 2-ին: Նկարահանումների ավարտից հետո նրանք ընտանիք են կազմել, ավելին` լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը:
Լիզայի խոսքով` բժիշկները նրան խորհուրդ էին տվել արհեստական ճանապարհով ընդհատել հղիությունը` մտավախություն ունենալով, որ պտուղը հիվանդ կծնվի, սակայն նա հրաժարվել էր այդ քայլից և առողջ երեխա է ունեցել: