Աղբյուր` Վերջին Բլոգ
«Ուրիշի փոխարեն» նոր հայկական ռոմանտիկ կատակերգություն է, որտեղ հանդես են գալիս երիտասարդ, սակայն արդեն հայտնի դերասաններ:
Կինոնկարի սյուժեն վերցված է ժամանակակից առօրյա կյանքից:
Գլխավոր հերոսը` Արսենը, ում կերպարը մարմնավորել է հայտնի դերասան Սոս Ջանիբեկյանը, պլաստիկ վիրաբույժ է և բնակվում է ԱՄՆ-ում: Երիտասարդ բժիշկի ընտանիքը տեղափոխվել է Ամերիկա, երբ նա դեռ փոքր էր:
Կրթություն ստանալով Նահանգներում` Արսենն ավելի շատ ամերիկյան արժեքների կրող է: Օրինապահ երիտասարդը անգամ չէր կարող պատկերացնել, որ իր պատմական հայրենիքում կարող է ներքաշվել հանցագործության մեջ և օգնել հանցագործին ներկայանալ «ուրիշի փոխարեն»:
Ֆիլմում հայտնի հայ կատակերգու Հովհաննես Ազոյանը հանդիսատեսի առջև կներկայանա ամբողջովին նոր` բացասական կերպարով և անգամ մի փոքր կփոխի իմիջը…
Ֆիլմի ռեժիսորը Հրանտ Երիցկանյանն է, սցենարիստները` Աշոտ Աբրահամյանն ու Սարգիս Մնոյանը:
Ֆիլմում նկարահանվել են Սոս Ջանիբեկյանը, Թամարա Պետրոսյանը, Հովհաննես Ազոյանը, Վահագն Գալստյանը, Սաթի Ջանիբեկյանը, Արամոն, Լևոն Հարությունյանը, Ալինա Մարտիրոսյանն ու այլ սիրված դերասաններ: