Ֆիլիպ Կիրկորովի հայրը` Բեդրոս Կիրկորովը, իր տված հարցազրույցներից մեկում նշել է, որ իրեն մեղավոր է զգում որդու անձնական կյանքում եղած անհաջողությունների համար:
«Ֆիլիպը Ալլայով հիվանդ էր դեռ փոքրուց: Սկզբում դա սեր էր երգչուհու նկատմամբ, իսկ հետո ինքնամոռաց սիրահարվեց արդեն որպես կնոջ: Մենք կնոջս հետ Ֆիլիպի համար այլ կյանք էինք պատկերացնում: Բայց ստիպված էինք համաձայնել: Միայն թե ես կարողանայի տղայիս հետ խոսել: Եթե չլիներ Պուգաչովայի հետ ամուսնությունը, Ֆիլիպի կյանքը այլ ընթացք կունենար: Ալլան փորձառու կին է, կարող էր և մտածել անհավասար ամուսնության մասին: Փառք Աստծո, հիմա որդիս տղա և աղջիկ ունի: Դա օգնում է նրան ապրել: Նայում եմ Ֆիլիպին և տեսնում, որ երջանիկ է, ինչպես ժամանակին Ալլայի հետ»,- նշել է Բեդրոս Կիրկորովը:
«Ֆիլիպը Ալլայով հիվանդ էր դեռ փոքրուց».Բեդրոս Կիրկորով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet