Մոսկվայում անցկացվել է RU.TV հեռուստաընկերության թվով չորրորդ մրցանակաբաշխությունը։ Այս տարվա մրցանակաբաշխությունն առանձնացել է նրանով, որ բոլոր հյուրերը բեմում կենդանի կատարմամբ են հանդես եկել՝ չնայած տեխնիկական բարդություններին։ Ինչ-որ մեկի մոտ դա լավ է ստացվել, մյուսի մոտ՝ ոչ այնքան, սակայն, ինչպես միշտ, Ֆիլիպ Կիրկորովը տարբերվել է բոլորից:
Իր հումորային՝ «Թրոլինգ» երգի կատարման ժամանակ դահլիճում նստածներին պարզ էդարձել, որ Կիրկորովը չի երգում, այլ միայն բացում եւ փակում է բերանը։ Ավելի ուշ պարզվել է, որ Կիրկորովը պարզապես չի հասցրել սովորել երգի բառերը: