ՖԻՖԱ-ն բացատրել և հիմնավորել է կարգապահական կոմիտեի կողմից՝ Լուիս Սուարեսին՝ Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար՝ Ուրուգվայի հավաքականի 9 խաղերով և 4 ամսով որակազրկելու որոշումը.
-Ֆուտբոլիստը չի զղջացել իր արարքի համար և չի խոստովանել ՖԻՖԱ-ի կանոնները խախտելու փաստը:
Բացի այդ, Սուարեսի և Կյելինիի միջև տեղի ունեցած միջադեպը կատարվել է այն ժամանակ, երբ երկու ֆուտբոլիստներն էլ հեռու են եղել գնդակից, ինչը ծառայում է՝ որպես ծանրացուցիչ հանգամանք և ապացուցում Սուարեսի արարքի միտումնավոր լինելը,-գրված է ՖԻՖԱ-ի պաշտոնական փաստաթղթում: