Թուրքական մամուլում տեղ գտած լուրերի համաձայն «Ֆեներբահչե»-ի գլխավոր մարզիչ Էրսուն Յանալը թիմը նոր ֆուտբոլիստներով համալրելու իր ծրագրի շրջաակներում ցանկանում է ձեռք բերել նաև Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսին: Գրում է ermenihaber.am-ը:
«sampiay10.gazetevatan» կայքում հրապարակված հոդվածում, նշվում է, որ Յանալը ցանկանում է գալիք առաջնությանը «Ֆեներբահչե»-ին արժանացնել չեմպիոնական տիտղոսի, ինչի համար թիմը համալրելու է նոր ֆուտբոլիստներով:
Կայքը, գրելով, որ Յանալն արդեն անցել է գործողությունների, Մեհմեթ Էքիջիի, Քաան Այհանի և այլ ֆուտբոլիստների անունների ցանկում նշում է նաև Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի անունը: