▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Fastex-ը՝ Seaside Startup Summit 2024-ի գլխավոր գործընկեր․ կայացել է AKNEYE տեղեկատվական հանդիպումը

Fastex էկոհամակարգն այս տարի նույնպես իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց Seaside Startup Summit 2024-ին՝ որպես միջոցառման գլխավոր գործընկեր: Այս նախաձեռնության հետ համագործակցությունն սկիզբ է առել դեռ 2019 թվականից:

«Որպես արագ զարգացող Web3 էկոհամակարգ՝ Fastex-ը մշտպես կարևորում է նորարական գաղափարների, նախագծերի և առաջատար տեխնոլոգիաների կիրառումը և զարգացումը։ Հենց այդ նպատակով այս տարի ևս աջակցում ենք տարածաշրջանում ՏՏ ոլորտի ամենամասշտաբային իրադարձությանը՝ Seaside Startup Summit-ին», - նշել է Ֆասթեքսի համահիմնադիր Ռոման Բադալյանը:

Միջոցառման օրերին մասնակիցների ուշադրությունը գրավել են Fastex-ի և AKNEYE-ի կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպումները:

Հուլիսի 24-ին տեղի ունեցած Fastex 14-րդ տեղեկատվական հանդիպման ընթացքում որպես խոսնակ հանդես են եկել Fastex-ի վճարումների բաժնի ղեկավար Մերի Միրիջանյանը և պրոդուկտի պատասխանատու Դիանա Պարտիզպանյանը:

Խոսնակները ներկայացրել են Fastex թվային և ֆիզիկական քարտերը, որոնք արդեն հասանելի են և հնարավորություն են տալիս օնլայն և օֆլայն տարբերակով իրականացնել վճարումներ ամբողջ աշխարհում՝ քարտերը կրիպտոարժույթներով լիցքավորելու դեպքում:

Ներկայացվել են նաև Bahamut հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաջողությամբ ֆինանսական աջակցություն ստացած և արդեն գործող ստարտափային DeFi նախագծերը, ինչպիսիք են Mutuari-ն, Lolik-ը և SilkSwap-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին