▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆաինա Հարությունյանը մասնակցել է «Ազգերի բարեկամություն» նախագծին

BURO24/7.ru-ն Ռուսաստանում ամենահայտնի և ամենահեղինակավոր fashion կայքն է, որը հայտնի է ու ընթերցվում է ոչ միայն Ռուսաստանում այլ նրա սահմաններից դուրս: Ունի մասնաճյուղեր Խորվաթիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Մեծ Բրիտանիայում, Ամերիկայում, Ադրբեջանում և Միջին Ասիայում: Buro-ի սեփականատերը և հիմնադիրը fashion ոլորտում մեծ հեղինակություն վայելող Միռա Դուման է:

Իր երեք ամյակի առթիվ կայքն իրականցրել է  «Дружба народов» վերնագրով նախագիծ,  որտեղ ներկայացվել են հետխորհրդային երկրների BURO-ի կողմից նկատված և ընտրված դիզայներները՝ իրենց մի քանի զգեստներով: Հայաստանից ընտրվել է Ֆաինա Հարությունյանը իր «ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ» հավաքածուի մի քանի նմուշներով: Հագուստները տեղափոխվել են Մոսկվա, նկարահանումը կատարվել է Մոսկվայում: Տեքստը, ոճը, մտահաղացումը և իրականացումը՝ BURO-ինն է : 

 

 

 

 

 

 

 

 

Մյուս մասնակիցների և նրանց աշխատանքների հետ ծանոթանալու համար` այցելեք հետևյալ հղմամբ:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին