Էյֆելյան աշտարակն ի հիշատակ Շառլ Ազնավուրի ոսկեգույն է դարձել, իսկ տարածքում հնչում են մեծն շանսոնյեյի երգերը։
Քաղաքապետ Անն Իդալգոն առաջարկել է քաղխորհրդին Փարիզի փողոցներից կամ զբոսայգիներից մեկն անվանել ի պատիվ Ազնավուրի։
«Փարիզը հարգանքի տուրք է մատուցում Շառլ Ազնավուրին։ Սենի վրայով անցնող կամրջի վրա կհնչեն նրա ամենագեղեցիկ երգերը, նրա դիմանկարները կհայտնվեն մեծ էկրաններին։ Էյֆելյան աշտարակը կվառվի ոսկեգույն լույսերով»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ 94 տարեկան Ազնավուրը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։
Հավելենք, որ երեկ Երևանի Ազնավուրի հրապարակում հազարավոր մարդիկ էին հավաքվել և մոմեր էին վառել երգչի աստղի մոտ։ Հարգանքի տուրք էին մատուցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները։