▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղեք վստա՛հ, դրական տրամադրվածությամբ և ապրեք այս կյանքը հաճույքով

Մասնագիտություն ընտրելը այդքան էլ բարդ չէ, որքան թվում է: Պետք չէ՛ երեխաների մեջ ավելորդ վախ սերմանել այդ գործընթացի վերաբերյալ: Յուրաքանչյուր մարդ անհատականություն է և լույս աշխարհ է գալիս ի՛ր առաքելությամբ, որն էլ փորձում է կատարել սկսած վաղ տարիքից: Ինքս դեռ ծնող չեմ, սակայն նկատել եմ, թե ինչպես են ծնողները որոշումներ կայացնում իրենց երեխաների փոխարեն, չտալով նրանց ընտրության հնարավորություն՝ մասնագիտական: Դրա ամենատարածված պատճառաբանությունը հետևյալն է՝ նա դեռ չի գիտակցում, նրա կատարած ընտրությունը պարտադիր սխալ կլինի, սա է նրա ապագան և այդպես շարունակ… Ես կարծում եմ, որ դա ամենա սխալ դիրքորոշումն է, որը կարող է ունենալ ծնողը: Երեխային պետք է վստահել ծնված օրվանից, այդպես դուք նրա մեջ կսերմանեք շատ հատկություններ, որոնք կօգնեն լինել ավելի ինքնուրույն: Յուրաքանչյուրն էլ գիտի, թե որն է իր ճանապարհը, սակայն այդ գիտակցությունը մթագնում է, երբ ընտանիքում չի լինում՝ խաղաղություն, վստահություն և սեր: Ձեր երեխաները ամեն բան շատ լավ գիտակցում են, թույլ տվեք նրանց զարգանալ և սկսել այն ուղին, ինչի համար որ եկել են այս աշխարհ: Դուք, ինչպես կանոն ճիշտ ընտրություն այդպես էլ չե՛ք կայացնում ընտրելով նրանց փոխարեն: Ճիշտ է, մարդ միշտ էլ կարող է փոխել իր կյանքը, սակայն դա դեռ չի նշանակում, որ պետք է նրանից խլել իր կյանքի երիտասարդ տարիները և ստիպել, որպեսզի իրականացնի ձեր չիրականացված երազանքները: Ես ցանկանում եմ, որ այսօր, իրենց առաջին քննությունը հանձնած երիտասարդները ավելի քան վստահ լինեն իրենց կատարած ընտրության վրա, իսկ եթե այդ ընտրությունը կատարվել է նրանց փոխարեն, ապա զինվեն քաջությամբ և բարձրաձայնեն իրե՛նց ցանկությունը, քանի որ դա իրե՛նց կյանքն է և իրե՛նք պետք է ունենան սիրելի աշխատանք: Ձեզ հաջողությու՛ն և միշտ հիշեք, որ կյանքը չի ավարտվում այս ընդունելության քննություններով: Շատ անվանի մարդիկ մի քանի անգամ են ընդունելության փորձեր կատարել և դա ոչ մի կերպ չի ազդել նրանց ապագայի և գրանցած հաջողությունների վրա: Եղեք վստա՛հ, դրական տրամադրվածությամբ և ապրեք այս կյանքը հաճույքով:


<<Մայրաքաղաքը Յուրքանաչյուրիս>> երիտասարդական հկ-ի հիմնադիր նախագահ՝ Մելինե Յավրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին