▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվս մեկ հիմնավոր կասկած, որ Ադրբեջանը «փայ» է ունենալու ԹՐԻՓՓ-ի ֆինանսավորման մեջ»․ Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով օրեր առաջ իր արած հրապարակմանը, որտեղ մտավախություն է հայտնել, որ ԹՐԻՓՓ նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով, մասնավորապես ասում է․ «Այսօր եղավ այդ մտավախության ևս մեկ հաստատում․ այսօր Հայաստան են այցելել AECOM ամերիկյան ընկերության ներկայացուցիչներն՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի կառուցման մանրամասները։ Երբ անում ես շատ պարզ հետազոտություն, պարզ է դառնում, որ այն 3 ինվենստիցիոն հիմնադրամներից մեկը, որն Ադրբեջանի հետ կնքել է հուշագիր՝ BlackRock-ը, հանդիսանում է AECOM կազմակերպության երկնիշ թվով տոկոսների, ակցիաների սեփականատեր։ Եվս մեկ հիմնավոր կասկած, խիստ հիմնավորված վտանգ, որ Ադրբեջանը «փայ» է ունենալու ԹՐԻՓՓ-ի ֆինանսվորման, ինվենստիցիաների մեջ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին