▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպայում Հրանուշ Հակոբյանը զավեշտալի վիճակում է հայտնվել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սփյուռք կատարած վերջին այցելության ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զավեշտալի վիճակում է հայտնվել։

Համայն հայության նախարար Հակոբյանը, ինչպես հայտնի է, սփյուռքյան այցելություններին դատարկաձեռն չի ներկայանում, նա ճամպրուկներով մեդալներ ու պատվոգրեր է տանում՝ հայ համայնքի ներկայացուցիչների սիրտը շահելու համար։

Նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանսիա եւ Շվեյցարիա կատարած այցի ժամանակ եւս տիկին Հակոբյանը Ժնեւ դատարկաձեռն չի գնացել, սակայն պարգեւատրումից հետո պարզվել է, որ տարիներ առաջ պարգեւատրած նույն անձանց կրկին նույն մեդալով է պարգեւատրել։

Ի դեպ, տիկնոջ այցերին մեր հայրենակիցները մեծ ուրախությամբ են սպասում, քանի որ դրանք միշտ բարձր տրամադրություն են ապահովում շատերի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին