▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպական խաղերում ըմբշամարտը վերածվել է ծեծկռտուքի. փոխադարձ ապտակներ Բաքվում

 

Բելառուս և վրացի ազատ ոճի ըմբիշները կռվել են Բաքվում՝ Եվրոպական խաղերի ժամանակ, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել մինչև 57 կգ քաշային կարգում բելառուս Վլադիսլավ Անդրեևի և վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլիի մարտի ընթացքում:
 
2:1 հաշվով պարտվելու ընթացքում վրացի մարզիկն ապտակել է մրցակցին: Բելառուս մարզիկը պատասխանել է, ինչից հետո ըմբիշների միջև ծեծկռտուք է սկսվել:
Բախմանը միջամտել են դատավորները: Ծեծկռտուքի պատճառով մարտն ընդհատվել է, երկու մարզիկներին հեռացրել են մրցագորգից:
Դատավորների որոշմամբ՝ երկու մարզիկներն էլ որակազրկվել են, նրանց հաշվում տեխնիկական պարտություն (0:4) է գրանցվել:
 
Այդ քաշային կարգում ոսկու համար պայքարում են ռուսաստանցի Վիկտոր Լեբեդևն ու Գերմանիայից Մարսել Էվալդը:
Այսօր Բաքվի Եվրոպական խաղերում մենամարտի ժամանակ վիճաբանություն է տեղի ոնեցել բելառուս և վրացի ըմբիշների միջև, նրանք որակազրկվել են: Դեպքը տեղի է ունեցել մինչև 57 կգ քաշային կարգում բելառուս Վլադիսլավ Անդրեևի ու վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլիի քառորդ եզրափակչի մրցման ժամանակ: Երբ հաշիվը 2:1 էր` օգուտ բելառուս մարզիկի,  մրցակիցը նրան ապտակել է, ինչից հետո բելառուս մարզիկը նույնությամբ պատասխանել է վրացի մարզիկին: Դրանից հետո նրանց միջև կռիվ է սկսվել: Կռվի պատճառով մենամարտն ընդհատվել է, երկու մարզիկներին էլ հեռացրել են գորգից: Դատավոր

Այսօր Բաքվի Եվրոպական խաղերում մենամարտի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել բելառուս և վրացի ազատ ոճի ըմբիշների միջև: 

Միջադեպը տեղի է ունեցել մինչև 57 կգ քաշային կարգում բելառուս Վլադիսլավ Անդրեևի և վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլիի  քառորդ եզրափակչի մրցման ժամանակ: 2:1 հաշվով պարտվելու ընթացքում վրացի մարզիկն ապտակել է մրցակցին: Բելառուս մարզիկը նույնությամբ պատասխանել է վրացուն, ինչից հետո ըմբիշների միջև ծեծկռտուք է սկսվել:

Ծեծկռտուքի պատճառով մարտն ընդհատվել է, երկու մարզիկներին հեռացրել են գորգից: Բախմանը միջամտել են դատավորները, որոնց որոշմամբ՝ երկու մարզիկներն էլ որակազրկվել են, նրանց հաշվում տեխնիկական պարտություն (0:4) է գրանցվել: Այդ քաշային կարգում ոսկու համար պայքարում են ռուսաստանցի Վիկտոր Լեբեդևն ու Գերմանիայից Մարսել Էվալդը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին