▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպական կառույցները դեմ չեն լինի Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Իսկ Սերժ Սարգսյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կանգնել էին նրանց գլխավերեւում՝ որպես փաստաթղթի երաշխավորներ:

Հայաստանի քաղաքական դաշտը երեկ, շունչը պահած, սպասում էր այս փաստաթղթի ստորագրմանը: Կասկածից վեր է, որ այս համաձայնագրի ստորագրումը Հայաստանի քաղաքական կյանքում վերջին տարիներին տեղի ունեցած ամենակարեւոր իրադարձությունն է:

Բայց մյուս կողմից այս փաստաթղթի հետ կապված դրական ակնկալիքները չափազանցված են եւ շատ շուտ կմարեն: Ինչո՞ւ, որովհետեւ 2015թ. դեկտեմբերի 21-ին 18 միլիոնանոց բնակչություն ունեցող, ԵՏՄ անդամ երկիր Ղազախստանը նմանատիպ պայմանագիր ստորագրել է ԵՄ-ի հետ, բայց առ այսօր ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ կամուրջ չի դարձել: Սակայն հարկ է նկատել, որ այս համաձայնագրի ստորագրումը էական ազդեցություն կունենա Հայաստանի հետագա քաղաքական կյանքի վրա:

Բանն այն է, որ այս համաձայնագրի ստորագրմամբ Սերժ Սարգսյանը կատարեց եվրոպական կառույցներին դեռեւս 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններից հետո տված իր խոստումը: Այսպիսով՝ եվրոպական կառույցները առանձնապես դեմ չեն լինի Սերժ Սարգսյանի 2018-ի ապրիլի 9-ից հետո «երրորդ ժամկետ» պաշտոնավարելուն՝ որպես ՀՀ վարչապետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին