Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովի ներքին ընտրությամբ 2013թ.-ի Եվրատեսիլ երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի երգիչ Գոռ Սուջյանը:
Իսկ երգի ընտրությունը կկատարվի ազգային ընտրությամբ` հեռուստադիտողների sms հաղորդագրությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ:
Նշենք, որ երգի հայաստանյան ազգային ընտրությունը կկայանա մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում, որի ընթացքում Գոռ Սուջյանը կկատարի երգի մրցույթին ներկայացված լավագույն երգերը:
Եվրատեսիլ 2013-ում Գոռը կկատարի այն երգը, որը ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության (50/50) արդյունքում կհավաքի ամենաբարձր միավորները:
Ի դեպ, հայտարարված երգի մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ ինչպես ՀՀ-ից այնպես էլ արտերկրից:
Հայտերն ընդունվում են մինչև ս.թ.-ի փետրվարի 20-ը: Մանրամասներ կարող եք գնտել www.1tv.am կայքում: