▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ 2015»-ի հաղթողը նոր սկանդալի կիզակետում է հայտնվել. երգչին սպառնում են

Դեռ չեն դադարում «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի հաղթող՝ Մոնս Զերմերլյովի՝ համասեռամոլ լինելու լուրերը, պարզվում է, որ երգիչը մի նոր սկանդալի կիզակետում է հայտնվել: Բանն այն է, որ Մոնս Զերմերլյովն իր միկրոբլոգում տեղադրելով մի լուսանկար, որում նա բազմոցին պառկած է, իսկ ոտքերի տակ Ալբանիայի դրոշն է, արժանացել է ալբանացիների քննադատություններին և նույնիսկ սպառնալիքներին: Այդ ամենն այնքան հեռու է գնացել, որ երգիչը ստիպված է եղել դիմել իրավապահ մարմիններին:

Նշենք, որ տվյալ լուսանկարն արդեն հեռացված է երգչի միկրոբլոգից, իսկ նրա ներկայացուցիչը խնդրել է ալբանացիներին, որպեսզի նրանք դա որպես վիրավորանք չընդունեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին