▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ 2015»-ի հաղթող երգը` պլագիատ

narekblog.com-ը գրում է. Ահա և ավարտվեց «Եվրատեսիլ 2015»-ը, որտեղ Հայաստանը գրանցեց աննախադեպ ցածր արդյուքներ: Պատճա՞ռը: Ըստ իս դա ամենևին էլ մեր մասնակիցների մեղավորությունը չէր: Բացի այդ, ինչպես հայտնում է ArmFashion.am-ը՝ ժյուրին շատ դեպքերում ուղղակի անբարյացակամորեն զրոյացրել է Հայաստանի միավորները:
Ինչևէ…
Մի պահ շեղվենք Հայաստանի արդյունքներից: Հաղթողն է Շվեդիան, իր՝ արդեն իսկ սիրված «Heroes» երգով: Հավանեցի՞ք: Լավն էր չէ՞:
Ես էլ եմ հավանել: Շտապեմ Ձեզ հիասթափեցնել: Հաղթող երգը ուշադիր լսելով կարելի է հասկանալ՝ սա ՊԼԱԳԻԱՏ է: Հիշենք շատ շատերիս կողմից սիրված David Guetta-յի «Lovers On The Sun» երգը: Առաջարկում եմ լսել այն՝

Այժմ լսենք Måns Zelmerlöw-ի «Heroes» երգը՝ Երաժշտության պլագիատը ուղղակի ակնհայտ է: Դեռ չե՞ք համոզվել: Առաջարկում եմ դիտել վիդեոհամեմատությունը՝ Կարծում եմ ամեն ինչ պարզ է:

Այնպես որ սիրելի հայրենակիցներ, կարծում եմ պետք չէ այդքան լուրջ վերաբերվել մի մրցույթի, որտեղ կարող է հաղթել պլագիատը: Պետք է ավելի թեթև նայել արդյունքներին: Մենք մեսսիջ ունեինք հղելու Եվրոպային, և այդ մեսսիջը փայլուն հասցրեցին մեր մասնակիցները, մնացածը կարևոր չէ: Շնորհավորում եմ փայլուն կատարումների համար մեր մասնակիցներին, ինչպես նաև իմ ֆավորիտներ՝ Ռուսաստանի և Իտալիայի ներկայացուցիչներին:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին