Հանրային հեռուստաընկերությունը վերջնական որոշում է կայացրել «Եվրատեսիլ 2013»-ին մեր մասնակցի վերաբերյալ: Շվեդիայի Մալմո քաղաքում կայանալիք երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը:
Այդ մասին, ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների, պաշտոնապես կհայտարարվի Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» («Հայլուրի») այսօրվա գլխավոր թողարկման ժամանակ:
Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 14-ին, 16-ին և 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը:
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ այս տարվա մարտի 2-ին տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթի հայաստանյան ազգային ընտրությունը, որի ընթացքում գեղարվեստական հանձնաձողովի կողմից ընտրված մասնակիցը կկատարի մրցութային երգերը: