Երեկ Եվրամայդանում սպանված առաջին ակտիվիստը, մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանը սպորտսմեն էր` վազորդ:
Ինչպես հաղորդում է segodnya.ru-ն` նա սովորում էր ֆիզկուլտուրայի քոլեջում: Նիգոյանների ընտանիքը Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանի Բերեզնովատովկա գյուղ էր տեղախոխվել Ղարաբաղյան պատերազմի տարիներին: Սերգեյն ընտանիքի միակ զավակն էր:
Նա խոստացել էր մինչև վերջ պայքարել: Դնեպրոպետրովսկի հայ համայնքի ղեկավար Անահիտ Արզումանովան հաղորդում է, որ նախօրեին Սերգեյի հայրը զանգել է որդուն ու հարցրել, թե որդին մինչև երբ է մնալու մայդանում: Տղան էլ պատասխանել է, որ մինչև վերջ: