▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվա Ռիվասի լուսանկարն` անպարկեշտ աղջիկների շարքում. Երգչուհին դատի կտա НТВ-ին

Երգչուհի Եվա Ռիվասը երեկ սոցիալական ցանցերի իր էջում հրապարակել է մի գրությամբ նկար, որում նշված էր հետևյալը.

 «Հենց նոր НТВ հեռուստաալիքով իմ նկարը ցուցադրեցին այն աղջիկների նկարների շարքում, որոնք 40000 ռուբլի էին վճարել, որպեսզի իրենց ընտրի ինչ-որ մեծահարուստ, մեկ ամիս համատեղ կյանքի համար»:

Եվան նշել է, որ այդ ամենը սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ երգչուհին պատրաստվում է դատի տալ այդ հեռուստաընկերությանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին