▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվա Ռիվասը` Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա-համերգին մասնակցեց նաև ճանաչված երգչուհի Եվա Ռիվասը, ով հունիսի 19-ին սիրով հյուրընկալվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Հանդիպմանը ներկա էին ճանաչված երգչուհու երգացանկի երկրպագուները:
Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը ողջույնի խոսքերով ներկայացնելով ճանաչված երգչուհուն, շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:
«Եվրատեսիլ-2010» երգի մրցույթին «Ծիրանի կորիզ» երգով Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը խոսեց իր արմատների, հայ ժողովրդի նկատմամբ ունեցած սիրո և հարգանքի մասին: Նա արժևորեց հայ ժողովրդական երգը և տեղեկացրեց, որ շուտով հայ ունկնդրին կներկայացնի հայերեն երգերի կատարմամբ իր տեսահոլովակը: Հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ռեժիմով: Ճանաչված երգչուհին պատասխանեց ներկաներին հետաքրքրող Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ...» երգի բարդությունների հաղթահարման, հայերենի տիրապետման, երգի նկատմամբ տածած սիրո, հաջողություններին հասնելու ճանապարհի մասին հարցերին:
Եվա Ռիվասի փիար-մենեջեր Հայկ Մարկոսյանը ներկայացրեց հայ երգի մեծավարպետ կատարողի ապագայի ծրագրերի, վրաց երգարվեստի հետ նրա կապերի, 10+10 հեռուստածրագրի մասին:
Ներկաների խնդրանքով Եվա Ռիվասը կատարեց Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ...» երգը: Այնուհետև «Ներսես Շնորհալի» պատանեկան համույթի անդամների կատարմամբ հնչեց «Ծիրանի կորիզ» հանրահայտ երգը, որին միացավ երգչուհին: Նա ունկնդրեց նաև Մակար Եկմալյանի անվան երգչախմբի անդամներից մի քանիսին: Վերջում մասնակիցները մի քանի երգեր կատարեցին և նկարվեցին ճանաչված երգչուհու հետ:

Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա-համերգին մասնակցեց նաև ճանաչված երգչուհի Եվա Ռիվասը, ով հունիսի 19-ին սիրով հյուրընկալվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Հանդիպմանը ներկա էին ճանաչված երգչուհու երգացանկի երկրպագուները:
Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը ողջույնի խոսքերով ներկայացնելով ճանաչված երգչուհուն, շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:
«Եվրատեսիլ-2010» երգի մրցույթին «Ծիրանի կորիզ» երգով Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը խոսեց իր արմատների, հայ ժողովրդի նկատմամբ ունեցած սիրո և հարգանքի մասին: Նա արժևորեց հայ ժողովրդական երգը և տեղեկացրեց, որ շուտով հայ ունկնդրին կներկայացնի հայերեն երգերի կատարմամբ իր տեսահոլովակը: Հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ռեժիմով: Ճանաչված երգչուհին պատասխանեց ներկաներին հետաքրքրող Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ...» երգի բարդությունների հաղթահարման, հայերենի տիրապետման, երգի նկատմամբ տածած սիրո, հաջողություններին հասնելու ճանապարհի մասին հարցերին:
Եվա Ռիվասի փիար-մենեջեր Հայկ Մարկոսյանը ներկայացրեց հայ երգի մեծավարպետ կատարողի ապագայի ծրագրերի, վրաց երգարվեստի հետ նրա կապերի, 10+10 հեռուստածրագրի մասին:
Ներկաների խնդրանքով Եվա Ռիվասը կատարեց Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ...» երգը: Այնուհետև «Ներսես Շնորհալի» պատանեկան համույթի անդամների կատարմամբ հնչեց «Ծիրանի կորիզ» հանրահայտ երգը, որին միացավ երգչուհին: Նա ունկնդրեց նաև Մակար Եկմալյանի անվան երգչախմբի անդամներից մի քանիսին: Վերջում մասնակիցները մի քանի երգեր կատարեցին և նկարվեցին ճանաչված երգչուհու հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին