Եվա Ռիվասը կրկին Հայաստանում է և պատրատսվում է բազմաթիվ անակնկալներ մատուցել իր երկրպագուներին: Այս մասին երգչուհին ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
-Ցանկանում էի հասցնել երկրպագուներիս, որ այստեղ եմ: Բացակայության և անգործության այս տարները ինձ համար շատ դժվար են եղել: Սակայն ինձ միշտ ուժ է տվել երկրպագուներիս սերը և այն փաստը, որ նրանք ինձ սպասում էին: Հիմա պատրաստվում է իմ նոր երգը` Հայաստան-ը: Որի հեղինակն Աննա Հովներն է,ով երգեր է գրում բոլորիս շատ հայտնի աստղերի համար: Այնքան գեղեցիկ երգ է, որ գուցե օրհներգ դառնա: Երգը մինչև ամանոր կհայտնվի համցանցում, իսկ տեսահոլովակը փետրվարին պատրաստ կլինի: Երգը կիսով չափ ռուսերեն է, կիսով չափ Հայերեն: Երգի ձայնագրմանը մասնակցում է մանկական երգչախումբ: Փետրվարին կկայանա երգի շնորհանդեսը և այդ ժամանակ նաև պատրաստ կլինի իմ հաջորդ երգը, որը հենց իմ վերադարձին է նվիրված:
Երգի հեղինակ` Աննա Հովներն ասաց.
-Երգը ի սկզբանե գրված էր խմբակային կատարման համար, սակայն ես հետո հասկացա, որ այդ բոլոր ձայներին կարող է փոխարինել Եվա Ռիվասի հզոր ձայնը:
Եվան հրաժարվեց պատասխանել քաղաքականության մասին բոլոր հարցերն ասելով, որ ինքը որոշ չափով տեղյակ է քաղաքականությունից, սակայն իրեն գիտակ չի համարում այդ ասպարեզում և չի պատրաստվում ինչ որ քայլեր անել: Երբ երգչուհուն հարցրեցին արդյոք համագործակցում է պրդյուսերի հետ նա պատասխանեց.
- Հիմա պրոդյուսեր չունեմ և ամեն ինչ մենակ եմ անում: Ընկերներս ինձ շատ են օգնում:Նախկին պրոդյուսերիս` Վալերիի Սահարյանի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ:Եվրոտեսիլից հետո նկատում էի, որ նրա մոտ պակասել է հետաքրքրությունը «Եվա Ռիվաս» նախագծի հանդեպ: Միգուցե նա ավելի լավ արդյունքների էր սպասում:
Անձնական կյանքի մասին նա ասաց.
- Ես ազատ եմ: Այս երկարատև բացակայության ընթացքում ես հասկացա, որ ես չափազանց շատ ժամանակ եմ տրամադրում անձնական կյանքիս, իսկ ես չեմ կարող ապրել առանց բեմի: Տվյալ պահին ինձ համար բեմը ավելի կարևոր է, քան անձնական կյանքը:
Հեղինակ`
Ժենյա Սարգսյան
Լուսանկարը` ԿամոԲլոգի