Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Մնացածը վաճառվում են... և բոլորն են վաճառվում...)»: «Ուզում եմ հռետորական հարց ուղղել արվեստի գործիչներին, մասնավորապես դերասաններին, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց հանդիսանում են իբր արվեստի ջատագովներ, մասնավորապես այն մարդկանց, ովքեր կենդանության օրոք խոնարհվել են Արմեն Մազմանյանի առջև: Դուք ո՞նց եք կարողանում լռել, երբ Արմեն Մազմանյանի կառուցած տունը, այսօր էլ նրա սաների տունը հանդիսացող «Գոյ» թատրոնը ցանկանում են քանդել»,- տեսանյութում նշել է դերասանուհին: Դիտեք նաև՝ |
Եվ բոլորն են վաճառվում․․․Ժաննա Բուտուլյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet