Manukyan Production-ը և Գյումրիի Ջազ Ակումբը Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ ներկայացնում են Ջազը և Գյումրին նախագծի 6-րդ համերգը:
«Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը ձևավորվել է 2011 թ.-ից: Խմբում ընդգրկված են Հայաստանի լավագույն երիտասարդ երաժիշտներից մի քանիսը:
Մասնակիցները վեցն են` Միքայել Ոսկանյան (թառ), Արման Փեշտմալջյան (ստեղնաշարային), Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն), Գուրգեն Ղազարյան (բաս), Էդուարդ Հարությունյան և Մովսես Ղազարյան (հարվածային գործիքներ): Խմբի հիմնադիրը և մենակատարը Միքայել Ոսկանյանն է, ում շնորհիվ էլ խումբը ճանաչում է գտել Հայաստանում:
Նրանք ներկայանում են ֆոլկ Ֆյուժեն երաժշտական ոճում: Հնի ու նորի համադրությամբ նրանց երաժշտությունը հաճելի է և՛ հայ, և՛ օտարազգի լսարանին: Այս երիտասարդ և տաղանդավոր խմբի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ նրանք մշտապես զարգացնում են իրենց երաժշտությունը` դարձնելով այն յուրահատուկ իր ձևաչափում: «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը ընդլայնում է իր համերգների ու ելույթների ցանկը: Անցած տարվա ընթացքում խումբն ունեցել է ավելի քան 60 մենահամերգ Հայաստանում և մտադիր է նոր լսարաններ նվաճել:
Ավելին , քան պարզապես երաժշտությունը, և ավելի հարազատ` քան պարզապես ջազը:Եկել է իրական արվեստը գնահատելու ժամանակը:
Ջազը և Գյումրին նախագիծը սիրով հրավիրում է Ձեզ 6-րդ համերգին` Հուլիսի 13-ին ժամը 19:00-ին, Հոկտեմբեր կինոթատրոն:
Նշենք, որ ASEKOSE.am-ն ու MEGAPOLIS.am-ը հանդիսանում են համերգի ինֆորմացիոն գործընկերներ: