▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Թրամփը հաղթի՝ Փաշինյանը կմնա քաղաքականապես անտեր»․ Կարեն Կարապետյան

«Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկման պատճառը հնարավոր է լինի օրակարգի բացակայությունը։ Կամ էլ կողմերից մեկը խուսափում է հանդիպումից՝ ժամանակ ձգելու նպատակով։ Թե ում է այս պահին ժամանակ ձգելը ձեռնտու՝ ակնհայտ է, քանի որ հայկական կողմը տևական ժամանակ է ձգտում է օր առաջ գալ խախաղաղության պայմանգրի վերջնական կնքմանը։ Իսկ թե որ կողմն է առաջինը մերժել հանդիպման հրավերը, հնարավոր չէ ասել, քանի որ երկու կողմից էլ հնչում են իրարամերժ հայտարարություններ»,-24-ի եթերում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։
«Ալիևին է ձեռնտու ձգել խաղաղության պայմանագրի կնքումը, համենայնդեպս մինչև նոյեմբեր ամիս՝ ԱՄՆ նախագահի ընտրություններ, որի արդյունքները կարող են բավականին փոփոխություններ մտցնել հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Վերջերս անգամ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ նոյեբերին հնարավոր է Ադրբեջանի կողմից էսկալացիա, նոյեմբեր ամիսը պատահական չէ շեշտվել, դա նույնպես պայմանավորված է ԱՄՆ ընտրություններով։ Եթե հաղթի Թրամփը՝ Նիկոլ Փաշինյանը կմնա քաղաքականապես անտեր։ Ալիևը իր քաղաքական քայլերը կառուցում է՝ ելակետում ունենալով ԱՄՆ ընտրությունները»,-ասաց ԿԱրապետյանը։
Անդրադառնալով Փաշինյանի Բեռլին կատարած այցին և հեծանիվ քշելուն, նշեց, որ այդ ամենը փիառ ակցիա է․ «Խելագարության նշան է երկու օր գտնվել Բեռլինում ու հեծանիվ քշել։ Պետությունը օրհասական խնդիրների առջև է կանգնած, Փաշինյանը խեղկատակի նման գոչում է՝«Կեցցե' հեծանիվը»։ Հասարակական համախմբում է պետք, որպեսզի Փաշինյանը հեռանա։ Ոստիկանությունը առաջինը նռնակը կնետի Փաշինյանի գրպանը, եթե բոլոր շերտերը ոտքի կանգնեն, ոչ մեկը չի ենթարկվի Փաշինյանի հրամանին, այդ թվում՝ իր տխրահռչակ թիմը»,-ասաց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին