▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ուզում եք մեզ վախեցնել, պարոն գեներալ, սխալվում եք. Բագրատ Սրբազանը՝ ոստիկանապետին

Եթե ուզում եք մեզ վախեցնել, պարոն գեներալ, սխալվում եք։ Ոչ դուք ու ոչ էլ մեկ ուրիշն ինձ չի կարող վախեցնել ու չգոռգոռաս։

Բագրատ Սրբազանը՝ ոստիկանապետին

***

«Կոչ եմ անում բոլոր մեր հայրենակիցներին` հավաքվեն այստեղ՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում և իրականացնեն իրենց քաղաքացիական պարտավորությունը»,- քիչ առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը Դեմիրճյան փողոցի մոտ, որտեղ նրան և բազմահազար քաղաքացիներին ոստիկանները չեն թողնում առաջ շարժվել` պարբերաբար լարվածություն հրահրելով:

«Մենք այստեղից ոչ մի տեղ չենք գնալու»,- վստահեցրեց Սրբազանը:

***

«Ո՞ր օրենքով է սահմանված, որ կարող եք ոտքով քայլել երիտասարդի դեմքի վրայով, ու դուք եկել, օրենքի մասի՞ն եք խոսում»,- ԱԺ-ի դիմաց ոստիկաններին դիմելով` ասաց Բագրատ Սրբազանը:

«Խասյաթ եք սարքել...»,- փորձեց նրան պատասխանել ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, սակայն Բագրատ Սրբազանը սաստեց. «Ավելորդ մի ճղճղա, ղեկավարիցդ լավ բան չես սովորել»:

***

Բագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում նշեց, որ ինքն է խնդրել կանանց ու երեխաներին` հեռու մնալ, հաշվի առնելով, թե ինչ խուլիլգանական վարք են դրսևորում ոստիկանները: Այս հայտարարությունը զայրացրեց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, նա վրա բերեց` խուլիգանը դուք եք:

«Խուլիգան ոստիկանապետ ես խուլիգան ոստիկաններով»,- նրան պատասխանեց Բագրատ Սրբազանը` որպես ապացույց հիշեցնելով պատգամավոր Աշոտ Սիմոնյանին դաժանաբար ծեծելու ու անհայտ ուղղությամբ տանելու խուլիգանական արարքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին