▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Ուկրաինան չանցնի հակահարձակման, մինչև տարեվերջ ռուսները կլինեն Կիևում

Ռուսական բանակն Ուկրաինայում անցնում է հակահարձակման և եթե շատ արագ հակահարձակման դեմը չառնել, ապա մինչև նոյեմբեր-դեկտեմբեր ռուսները կլինեն Կիևում: Ամենայն հավանականության այդ դեպքում Ուկրաինան կբաժանվի երկու մասի ու կավարտվի Ուկրաինա պետության մասնատումը: Շատերը կասեն, որ դա ռուսների կողմից ռազմական ներխուժում է, այո դա այդպես է, բայց այլընտրանք չունի այդ երկիրը և պետք է մինչև վերջ կռիվ տա Ուկրաինայի համար: Վերջապես բոլոր գերտերություններ էլ վատն են, արնախում են, թքած ունեն ցանկացած իրավունքի վրա, բայց նրանց մի մասը ցեղասպանություններն ու ներխուժումներն անում է "գեղեցիկ", օրինակ՝ ԱՄՆ և ՆԱՏՕ ի անդամ եվրոպական երկրներ, իսկ մյուս մասը դա անում է "ՏԱՊՈՌ" ձևով: ԱՄՆ ի և ԵՄ երկրների գործողությունների արդյունքում Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում և այլուր մահացել են հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում երեխաներ, իսկ ռուսները դեռ դրա 10 տոկոսն էլ չեն "արել", չնայած դրան նրանք են համարվում ագրեսորներ: Անարդար է էլի

Զոհրապ Եգանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին