▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե նույնիսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը լիներ Արագածոտնի մարզի չափ...«Առավոտ»

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

 

«Ինձ թվում Է՝ Ռուսաստանի չինովնիկները, որոնք այսպես թե այնպես «զբաղվում են» Հայաստանով (այդ թվում՝ մեր երկրում ՌԴ դեսպանատան պատասխանատուները) հայաստանյան տրամադրությունների պատճառների հարցում մոլորության մեջ են։ Նրանց թվում Է, թե ամբողջ խնդիրն այն Է, որ Հայաստանում կա հասարակական գործիչների և լրատվամիջոցների մի չարամիտ խումբ, որը սնվում Է արևմտյան դրամաշնորհներով և բորբոքում Է «հակառուսական տրամադրություններ»։ Իհարկե, մեր երկրում կան մարդիկ կամ կազմակերպություններ, որոնց ասածներն ու գրածներն ուղղորդվում են դրսից, այդ թվում՝ արևմտյան կառույցներից և երկրներից։ Բայց եթե նույնիսկ 1000 լրատվամիջոց և 1000 հ/կ լծվեին «հակառուսական» քարոզչությանը, կամ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը լիներ Արագածոտնի մարզի չափ, դա չէր ստեղծի Ռուսաստանի հանդեպ այն բացասական վերաբերմունքը, որն այժմ կա հայաստանյան հասարակության մեջ։ Որովհետև այսօր ՀՀ ցանկացած շարքային քաղաքացու հայտնի է, որ Ռուսաստանը, իբր մեր դաշնակիցը լինելով, զինում է մեր ռազմական հակառակորդին, որ այդ երկիրը Ղարաբաղյան բանակցություններում ներկայացնում է ադրբեջանական տեսակետը, որ Գյումրիում հայ ընտանիք սպանած ռուսաստանցի զինվորը ոչ մի վայրկյան չէր գտնվում հայաստանյան իրավապահների իրավասության տակ, որ Ռուսաստանը խոչընդոտում է Իրանի, Վրաստանի, ԵՄ երկրների հետ մեր տնտեսական կապերին և այլն։

 

Դրանք փաստեր են՝ գնահատականներ կամ մեկնաբանություններ չեն։ Ընդ որում՝ այնպիսի փաստեր, որոնք չեն հերքվում և չեն թաքցվում ոչ մեկի, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից»,–գրում է թերթի խմբագիրը։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին