Երեկ բոլոգեր Անժելա Մկրտչյանին հաջողվեց հավատարիմ մնալ իր վաղեմի խոստմանը և նորից իրար խառնել ողջ համացանցը: Արդեն տեղեկացրել ենք, որ Անժելան Instagrami իր էջում տեղադրել էր հետվիրահատական շրջանի նկարներ, որոնցից պարզ էր դառնում, որ դիմել է բժշկական միջամտության: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում աղջիկն ասել է, որ վիրահատել է քիթն ու ականջները առողջական խնդիրներ ունենալու պատճառով և հետ է կագնել Բարբի տիկնինի վերածվելու և հայտնի բլոգեր լինելու իր երազանքից:
Անժելան հոգնելով իր վիրահատությունների շուրջ բարձրացած աղմուկից նոր հայտարարությամբ է հանդես եկել.
«Նախ սկսեմ նրանից, որ ով որ իմ անձը վիրավորում ա առանց ինձ ճանաչելու, չեմ իջնի ձեր մակարդակին ու վիրավորեմ ձեզ նույն ձև, քանի որ ես չեմ վիրավորում մարդկանց անտեղի, առավել ևս, եթե չեմ ճանաչում ...2-րդ` քիթս ջարդած էր ու ծռվել էր, միջնապատս էլ էր ծուռ, դա եմ ուղղել, ականջներս էլ բնածին դեֆորմացիա ուներ. չէի կարողանում կապել մազերս...հիմա զարգացել ա պլաստիկ միջամտությունը Հայաստանում, ում մոտ գնում էի, նենց հերթ էր, օրը 4-5 հատ վիրահատություն ա լինում՝ քթի, ու շատ տղաներ էլ են անում: Եթե ես կրծքերս վիրահատեի կամ, ասենք, տալիաս նեղացնեի, էդ արդեն քննադատության կարժանանար, բայց բնածին թեթև դեֆորմացիաներս եմ շտկել..քանի որ նաև չէի կարողանում լիարժեք շնչել»: