Կիսաբաց Լուսամուտներ թոք-շոուն հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում տեղեկացնում է, որ վերջերս Կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարի աշխատակիցների անունից ներկայանում են բնակարաններ, ստուգում կենցաղային պայմանները ու ստորագրել տալիս անհայտ բովանդակությամբ փաստաթղթեր, որի համաձայն իբրև Կիսաբաց լուսամուտները պետք է հետամուտ լինի սոցիալական խնդիրների լուծմանը։
Զգուշացնում ենք, որ կիսաբաց լուսամուտներ հեռուստանախագծի և բարեգործական հիմնադրամի աշխատակազմը մշտապես ներկայանում է նկարահանող խմբով։ Նախքան այցելությունը աշխատակիցները զանգ են կատարում, իսկ տեղում ներկայանալիս ցույց տալիս Ա ԹԻՎԻ հեռուստաընկերության աշխատակցի վկայական։
Եթե ձեզ չի ներկայացվում վերոնշված փաստաթուղթը, ապա կխնդրեք դուռը չբացել և դիմել ոստիկանություն 102։