▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե կանք մենք, ապա` ովքե՞ր եք դուք...

Դիտեցի Արմեն Աշոտյանի հարցազրույցը , որտեղ նա ասում է` Ծառուկյանն էլ է մերը, Փաշինյանն էլ է մերը, Զոհրաբյանն էլ է մերը, մենք էլ իրենցն ենք...


Ես անկեղծ ցանկություն չունեմ խառնվելու Կլեոպատրա-Կեսար հարաբերությունների մեջ, և մեծ հաշվով ինձ չի էլ հետաքրքրում կուզենա արդյոք Ծառուկայանը, որ ԲՀԿ-ում մի Աշոտյան ավել լինի:

Հասկանում եմ նաև , որ ամեն պատեհ և անպատեհ առիթով հակառակ կողմում կանգնած Փաշինյանի ազգանունն ասելիս պ-ն Աշոտյանը փորձում է իր խոսքին կշիռ հաղորդել և համոզիչ թվալ:
Բայց մի բան անկեղծ անհասկանալի է :
Երբ ասում է ՄԵՆՔ, ում նկատի ունի: Ովքեր են իրանք , քանիսն են իրանք և ով իրանք չեն: Արդյոք իրանք դա նաև Տիգրան Սարգսյանն է , թե “մենքը” դա արդեն միայն Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանն են, որքանով իրանք Սաքուլիկ են և որքանով վերջապես իրանք Սաքուլիկենցն են:

Եվ վերջապես, եթե կանք մենք, ապա` ովքեր եք դուք:

 

Ալեն Սիմոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին