▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ժամանակին պարտվեինք, Նազարբաևը ստիպված չէր լինի Ալիևի թելերը թելել

Հայ ժողովրդի Հայրենական պատերազմը`1918-ի մայիսյան հերոսամարտերը`Սարդարապատ,Ղարաքիլիսա, Բաշ-Ապարան, շատ քիչ են մեր կողմից գնահատված, իսկ օտարների կողմից ընդհանրապես գնահատված չեն: Կասեք,իսկ ի՞նչ կապ ունեն օտարները կամ ինչո՞ւ պետք է գնահատեն.ասեմ:

Բոլորս գիտենք, որ եթե այդ հերոսամարտերը չլինեին, հիմա ոչ մենք կլինեինք, ոչ`Հայաստանը: Իսկ ինչու ոչ ոք չի ասում, որ եթե հայերը իրենց սեփական ուժին հույս չդնեին, չհաղթեին, հիմա կլիներ մեծ թուրանը, Նազարբաևն էլ չէր ստիպված լինի  Ալիևի թելերը թելել: Հիմա կասկածելի է, որ կլիներ հզոր Ռուսաստան, եթե իհարկե ընդհանրապես լիներ, չէր լինի Չինաստանը, չէր լինի Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Չէին լինի միջինասիական անկախ երկրները: Ինչո՞ւ ոչ ոք չի ասում,որ թուրանի ստեղծմանն ամենահզոր և անհավանական հարվածը ՀԱՅ մարդն է տվել`առանց որևէ այլ ազգի կամ պետության դաշնակցության : Կարծում եք, եթե մենք պարտվեինք,վերանայինք թուրքերին ի՞նչն էր խանգարելու Միջերկրական ծովից մինչև Ալթայ և Չինաստանի Արևելք ստեղծել մեծ թուրան,ոչինչ էլ չէր խանգարի:

Քաղաքացիական պատերազմի մեջ պառակտված և արյունաքամ եղող Ռուսաստանին էլ կհաղթեին,միջնադարում մնացած Չինաստանին էլ, իսկ Միջին Ասիայի թյուրքական ժողովուրդներնել գրկաբաց կընդունեին թուրք ասքյարներին: Ռուսաստանը և Չինաստանը հաստատ 1918-ին այն վիճակում չէին, ինչ տարիներ անց դարձան, իսկ Պարսկաստանը ընդհանրապես կուլ կգնար թուրանին: Բոլորին մեզ փրկիչ ենք հռչակում`մոռանալով, որ մենք էլ ենք մեր սակավաթիվ տեղով փրկել այսօրվա հզորներից մի քանիսին: Գնահատենք մեզ,գիտակցենք մեր արածի մեծությունը:

Հ.Գ. Աբսուրդ է թվում ասածս,բայց,որ խորը մտածենք կտեսնենք,որ այդպես է:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին