▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե իմ իմացած Վահագն Աբգարյանն է, ճանաչում եմ. Լոռու մարզպետը՝ Երեւանի կրակոցների մասին.«Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խիստ զարմացած էր Ալավերդիում հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի մասնակցությամբ երեկ Երեւանի կենտրոնում տեղի ունեցած կրակահերթից։

«Ես չեմ լսել, Երեւանում Ալավերդուց են կրակե՞լ, թե՞ ալավերդցիք են իրար վրա կրակել, չեմ հասկանում, ես այդ դեպքի մասին իմացել եմ, բայց չգիտեմ՝ նրանք Ալավերդիի՞ց են, ես հյուրեր ունեմ, նոր եմ նրանց ճանապարհել ես տեղյակ չեմ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հակասական ու անհասկանալի պատասխան տվեց Նալբանդյանը՝ պնդելով, որ երբ տեղեկանա դեպքի մանրամասներին, ինքն անպայման կխոսի այս թեմայով։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ երեկվա կրակահերթից վիրավորված Վահագն Աբգարյանի նկատմամբ երկու տարի առաջ էլ էր Լոռու մարզում մահափորձ եղել, մարզպետը չմտաբերեց նման դեպք. «Համբերեք, հյուրերիս ճանապարհել եմ, հիմա փորձեմ հասկանալ՝ ինչը որտեղ է կայանում, նոր հասկանամ ու մի բան պատասխանեմ։ Լսել եմ, որ դեպք եղել է, բայց հիմա ինչի պետք է Ալավերդուց գային Երեւանի կենտրոն, բան եք ասում, որ իմ ուղեղում չի տեղավորվում։ Եթե իմ իմացած Վահագն Աբգարյանն է, Ալավերդին փոքր քաղաք է, ճանաչում եմ։ Վերջին շրջանում իրեն չեմ էլ տեսել, ոչ իրեն, ոչ էլ թիկնազորը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին