▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ի վիճակի չեք նորմալ դասագրքեր գրել` վերադարձեք մեր ժամանակների Այբբենարաններին

Բաց նամակ ԿԳՆ Աշոտյանին

 
Պրն. նախարար Ա. Աշոտյան, իմ նյարդերն էլ չեն դիմանում տարրական դասարանների դասագրքերին: Ամեն երեկո ծնողների զանգերն ու միասին գլուխ կոտրելն ինձ հիշեցնում է «Ինչ, որտեղ, երբ» խաղը: Եթե ի վիճակի չեք նորմալ դասագրքեր գրել, դուք չէ, այլ ԿԱԻ-ն, ապա վերադարձեք մեր ժամանակների Այբբենարաններին կամ փոփոխեք, այլապես խոստանում եմ ամեն դասը դնել համընդհանուր քննարկման, ու կտեսնեք` ինչ տպավորություն են թողնում Ձեր տեքստերն ու մեթոդները:


Հ.Գ.

Ձեր ժամանակակից հեղինակների անիմաստ բարբաջները փոխարինեք դասական հեղինակների գրվածքներով... Մեր մթագնած ուղեղները դեռ այնքան չեն հասունացել, որ հասկանան, հետո երեխաներին բացատրեն սյուրռեալիստական տեքստեր, առանց այն էլ կյանքը բարդ է, ավելի մի բարդացրեք այն...

 

Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքներով` Լ. Բադալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին