▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե երիտասարդությունը իմանար, եթե ծերությունը կարողանար․ սա պետք է միաձուլենք». Փաշինյան

 

Երևանում գումարվել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը, որին մասնակցում են տարբեր երկրների երիտասարդ խորհրդարանականներ։

Ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Կան գիտելիքներ, որոնք ավելի շատ հասանելի են երիտասարդ սերնդին, քան թե ավագ սերնդին, և սա օբյեկտիվ իրականություն է։ Բայց, իհարկե, հին ասացվածքը այդպես էլ չի կորցրել և երևի չի էլ կորցնի իր հրատապությունը, ըստ որի՝ եթե երիտասարդությունը իմանար, եթե ծերությունը կարողանար։ Այստեղ կարևորագույն խնդիրներից մեկն է, որ կարողության և իմաստության այս միաձուլման բանաձևերը պետք է կամ կարող են քննարկվել համաժողովում։ Խոսվում է կրթության մասին, և կրթությունը համաժողովի քննարկման առանցքային թեմաներից է»,-նշեց Փաշինյանը։

***

«Հպարտությամբ եմ նշում, որ 2018-ի թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունից հետո այսօր ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն են կազմում երիտասարդ պատգամավորները»,-Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ըստ միջխորհրդարանական միության անցկացրած ուսումնասիրության արդյունքների՝ ՀՀ ԱԺ-ն երիտասարդ պատգամավորների թվաքանակով զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Այս հանգամանքը ևս կարևոր դեր ունեցավ համաժողովը Երևանում անցկացնելու մեր որոշման հարցում»,-նշեց Սիմոնյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին