▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Դիանա Գրիգորյանը լիներ նաև «Ժամը» լրատվականի հաղորդավարը, գոնե առանձին տաղավար կտրամադրեի՞ն

Երբ նայենք «Արմենիա» հեռուստաընկերության գովազդի գների գնացուցակը, կտեսնենք, որ լավ էլ ֆանտաստիկ գներ են և լավ էլ եկամուտներ ունի հեռուստաընկերությունը՝ մանավանդ «Հարազատ թշնամի» սերիալի ու նման այլ՝ «արվեստի հանճարեղ գործերի» շնորհիվ: Ուրեմն ինչու՞ են այդպես անփույթ վերաբերվում իրենց ԼՐԱՏՎԱԿԱՆԻՆ:

Բանն այն է, որ «Ժամը» լրատվականն ու «Բարի լույս հայեր»-ը նկարահանվում են նույն տաղավարում, չնայած որ սովորաբար առաջատար համարող հեռուստաընկերությունը ոչ մի երկրում իրեն նման բան թույլ չի տա, որ լրատվականի տաղավարում այլ հաղորդում էլ նկարահանվի:

Միգուցե նրա համար, որ լուրերի թողարկումների սյուժեն Դիանա Գրիգորյա՞նը չի գրում: Հետաքրքիր է, եթե Դիանա Գրիգորյանը լիներ նաև «Ժամը» լրատվականի հաղորդավարը, այդ դեպքում գոնե առանձին տաղավար կտրամադրեի՞ն: Համոզված եմ, որ այո:

Սիրակ Օհանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին