▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե բեմի վրա Դեպարդյեն հրաշալի է, ապա իրական կյանքում նա նողկալի դավաճան է

Հրաժարվել հայրենիքից, ընդունել օտար երկրի քաղաքացիությունը և անել դա մեծ հաճույքով, ինչ է դա խփում է քո եկամուտին, ոչ թե քննադատելի, այլ դատապարտելի արարք է: Քանզի լինես դու դերասան, թե սպորտսմեն, կամ այլ…դու առաջին հերթին պետք է լինես քո Հայրենիքի արժանի զավակ: Հիշեցում` Ֆրանսուա Օլանդի առաջարկած հարկի ներդրումը հարուցել էր Ֆրանսիայի շատ հարուստների զայրույթը և շատերը ստիպված էին հեռանալ Ֆրանսիայից: Ի պատիվ իրեն նա չի մոռանում, որ Սարկոզիին հաղթել է սովորական ֆրանսիացիների աջակցության շնորհիվ և նրա համար գերակայողը անապահով ֆրանսիացիների ճակատագիրն է: Օլանդին ընդհանրապես չի հետաքրքրում, թե, ինչպես կընդունեն և կմեկնաբանեն իր որոշումը մի խումբ հարուստներ: Նրան նույնիսկ չի մտահոգել այն փաստը, որ այդ որոշումից հետո Ֆրանսիայի ամենահարուստ մարդը` LMVH ընկերության ղեկավար, 63-ամյա Բեռնար Առնոն որոշել էր դառնալ Բելգիայի հպատակ եւ դիմում էր ներկայացրել խորհրդարանական հանձնաժողովին: Բելգիա տեղափոխվելու մտադրություն ուներ նաեւ դերասան Ժերար Դեպարդյեն: Այս առիթով էլ Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն, Դեպարդյեի քայլը խղճուկ և ոչ հայրենասիրական էր անվանել: Հիշեցնենք, որ ըստ Օլանդի Ֆրանսիայում տարեկան 1 մլն. եվրոյից բարձր եկամուտ ունեցողները պարտավոր են լինելու պետությանը 75 տոկոս հարկ վճարել:
Եվ այսպես` հաշվի առնելով այս ամենը Ժերար Դեպարդյեն որոշում է ընդունում գնալ ստոր արարքի` այսինքն հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացի լինելուց և ընդունել Ռուսաստանի քաղաքացիությունը: Ճիշտն ասած մինչև վայրկյանը ես հակված չէի մտածել, որ նա իրականում կգնա այդ քայլին, սակայն ինչպես ասված է Կրեմլի պաշտոնական կայքում, հանդիպումը կայացել է հունվարի 5-ի երեկոյան և կարճ է տևել: Հանդիպման ժամանակ Պուտինը ֆրանսիացի դերասանին է շնորհել վերջինիս ռուսական անձնագիրը: Դեպարդյեն նշել է, որ շատ ուրախ է այդ առթիվ, քանի որ ինքը ռուսական մշակույթի և ռուսական մտածողության մեծ երկրպագու է: Նա նաև նշել է, որ սիրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, և դա փոխադարձ է: Ռուսաստանը դերասանն անվանել է «մեծ դեմոկրատիայի երկիր»: Դեպարդյեն միաժամանակ հայտնել է, որ պատրաստվում է ռուսերեն սովորել, և որպես բնակության վայր դիտարկում է միայն իր կարծիքով չափազանց խոշոր մեգապոլիս Մոսկվան: Ավարտելով կցանկանայի նկատել, որ այս քայլը զրոյացրեց Դեպարդյեի բոլոր նվաճումները բեմում և կինոյում սովորական ֆրանսիացիացիների աչքում:
ԵԹԵ ԲԵՄԻ ՎՐԱ ԴԵՊԱՐԴՅԵՆ ՀՐԱՇԱԼԻ Է, ԱՊԱ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ՆԱ ՆՈՂԿԱԼԻ Է:

 

Կարեն Թումանյանի/free critik/  գրառումը`ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին