▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե այս կրիմինալով, օլիգարխներով խառը ԱԺ ունենանք, երկիրն ավելի ծանր վիճակում կհայտնվի. Մհեր Շահգելդյան

 

ԱԺ ճեպազրույցների ընթացքում ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն իր ելույթում անդրադարձ կատարեց ԱԺ պատգամավորներին, ովքեր ողջ ընթացքում ելույթ և մասնակցություն չեն ունեցել օրինաստեղծ գործընթացին:

«ԱԺ-ն ձևավորված է օլիգարխիկ ու թաղային հեղինակություն ներկայացնող անձանցից, որոնց մեծ մասը այս գումարման ԱԺ-ի ողջ ընթացքում ոչ մի անգամ ելույթ չի ունեցել և մասնակցություն չունեցան օրինաստեղծ գործընթացին:  Եթե այս կրիմինալով, օլիգարխներով, թաղային հեղինակություններով համալված ԱԺ ունենանք, երկիրն ավելի ծանր վիճակում է հայտնվելու»,- նշեց ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին