Թուրքիայում հրատարակվող հայկական երկլեզու «Ակօս» թերթի էլեկտրոնային կայքը նախօրեին հաքերային հարձակման էր եթարկվել: Կայքի գլխավոր էջին գրված է եղել «Hacked by SERBERUS» գրությունը: Գրում է ermenihaber.am-ը և հավելում. Այնուհետև գրված է եղել. «Դեռ ի՞նչ որ մեկը Հրանտի անունն է տալիս: «Մաքուր արյունը, որը պետք է լցվի թուրքից հեռացված թունավոր արյան փոխարեն, առկա է հայի՝ Հայաստանի հետ ստեղծած երակի մեջ»:
Serberus Reis Says.
«Մենք այս խոսքերը չենք մոռացել և թույլ չենք տալու, որ դրանք մոռացվեն: Եթե աշխարհում մեկ թուրք էլ մնա, հետապնդելու է ձեզ: Դա չմոռանաք»:
Գրությանը հաջորդել է Աթաթուրքի հայտնի «Երաջանիկ եմ, որ թուրք եմ» հայտնի արտահայտությունը:
Այդ հաղորդագրության վրա սեղմելիս հղումը տեղափոխվում է forumunuz.com կայքի վրա: