Մի անգամ երեկոյան ԱՄՆ նախագահ Օբաման և նրա կինը՝ Միշելը, որոշեցին ընթրել ոչ շատ շքեղ մի ռեստորանում։ Երբ նրանք արդեն սեղան էին նստել, ռեստորանի տերը դիմեց Օբամայի թիկնապահին.
-Կարո՞ղ եմ առանձին զրուցել առաջին տիկնոջ հետ։
Միշելի ու ռեստորանի տիրոջ միջև փոքրիկ զրույց տեղի ունեցավ, որից հետո Օբաման հարցրեց կնոջը.
- Ինչո՞ւ էր այդ մարդն այդքան ուզում խոսել քեզ հետ։
- Երիտասարդության տարիներին նա խենթի պես սիրահարված էր ինձ,- պատասխանեց Միշելը։
- Դե ինչ, եթե դու ամուսնանայիր նրա հետ, հիմա այս գեղեցիկ ռեստորանի տիրուհին կլինեիր։
- Ոչ,- պատասխանեց Միշելը, եթե ես ամուսնանայի նրա հետ, նա հիմա ԱՄՆ նախագահը կլիներ։