▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Ցեղասպանության բանաձևի ընդունման գործում մեծ դեր է ունեցել Քիմ Քարդաշյանը

Թուրքական մամուլում շարունակվում է ակտիվություն պահպանել նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման թեման:

Ուշագրավ լուրեր են շրջանառվում են այն մասին, որ բանաձևի ընդունման գործում մեծ դեր է ունեցել աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:

Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով ամերիկացի սենատոր Ջեքի Սփեյերին, գրում են, որ քվեարկությունից առաջ Քարդաշյանը առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել բազմաթիվ կոնգրեսականների հետ, ինչն էլ, ի վերջո, ցանկալի արդյունք է տվել:

Նշվում է, որ Սփեյերը Քարդաշյանին բնութագրել է որպես «Հայաստանի գաղտնի զենք»:

Նյութի աղբյուրը՝ Ermenihaber

Կարդացեք նաև՝ Հսկայական հաղթանակ էր. Քիմ Քարդաշյանի՝ Հայաստանում արված լուսանկարն ու նոր գրառումը

Քիմ Քարդաշյանը տարածել է Նիկոլ Փաշինյանի գրառումը

 Զանգահարեք Կոնգրես և ասեք նրանցոր եկել է գործելու ժամանակըՔիմ Քարդաշյան

Պատմություն կերտեցինքՔիմ և Քլոե Քարդաշյանները՝ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին