▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ըստ բնակիչների՝ Կարեն Գիլոյանի հորեղբայրը դատախազության «քթի տակ» ծառերի հաշվին շինություն է կառուցում»․ Գագիկ Շամշյան

«Երեկ՝ հուլիսի 20-ին, բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստացել Աբովյան քաղաքի բնակիչներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնել՝ ասելով, որ քաղաքի դատախազության «քթի տակ» ինչ-որ շինություն կառուցելու համար ծառերի սպանդ է իրականացվում»,- այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ներկայացնելով բնակիչների հետ զրույցը․ «Նախկինում այս տարածքը հարթ տարածություն էր։ Ահագին ծառեր կային տնկված, սակայն չգիտես՝ ում «դաբռո»-ով տարածքը սեփականաշնորհվեց, ինչը մեզ համար հանելուկ էր։ Գալիս էինք, մեր հանգիստն էինք անցկացնում, իսկ հիմա արդեն հիմքը փորել են՝ վերացնելով ահագին ծառեր։ Մի քանի հատ էր մնացել, այդ թվում եղևնիներ, որոնցից մի քանիսը երեկ տրակտորով հողին հավասարեցրին։ Հիմա չգիտենք՝ ինչ են կառուցում, ով է կառուցում, քանի որ երկաթները տեղադրեցին, սակայն ոչ մի ցուցանակ չկա, իսկ օրենքը պարտադրում է, որ պետք է անպայման ցուցանակ լինի, որով մարդիկ իմանան՝ երբ է շինթույլտվությունը տրվել, ինչ է կառուցվելու, ով է կապալառուն, ով է սեփականատերը և երբ է լինելու շինարարության ավարտը։ Մեզ հասած տեղեկություններով՝ այն պատկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի հորեղբորը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին