▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էսպես եկել է, էսպես էլ գնալու է...

Ովքեր կարծում են, թե մարդկության զարգացմանը զուգահեռ կյանքն ավելի իդեալական պետք է դառնա, վաղ,թե ուշ ստիպված կլինեն ընդունել, որ այդ զարգացումներն ընդամենը հնի` ավելի կատարելագործված կրկնությունն են... Հիմքում միշտ էլ լինելու է նույն անբացատրելի առեղծվածը. մարդը` և ենթագիտակցության մեջ ապրող նույնանուն մարդ երկվորյակը: Ասել է,թե` հոգևորն ու բնազդայինը: Իսկ վերջինի հանդեպ բոլոր ժամանակներում էլ մարդն ավելի հակված է եղել:

Հոգևորից զուրկ միջավայրը գուցե վայելքների ու գայթակղությունների ավելի ընդարձակ անվանացանկ ունի, սակայն զուրկ է ամենակարևորից. մարդն այդպես էլ չի ճաշակում իսկական կյանքի քաղցրությունը: Իսկ քաղցրությունն այդ հենց հոգևորի մեջ է:

Մարդկության պատմության որևէ ժամանակահատված նշեք, երբ աշխարհն` այդպիսին է եղել:

Կարճ ասած, Էսպես եկել է, էսպես էլ գնալու է... 

Ուրեմն, եթե չես կարող փոխել աշխարհը, փոխիր միջավայրը, որում ապրում ես...Հետևիր ավանդույթներիդ, գենետիկ ժառանգությանն ու սեփական պատմությանը: Միահյուսվիր, որ կարողանաս էս լաբիրինթված աշխարհում ստեղծել քո փոքրիկ աշխարհն ու օրհնես աշխարհ գալդ: Մնացածն արյան կանչը կանի, եթե երակներում ազնիվ արյուն է հոսում: Այդպիսիք կան,այդպիսիք շատ են մեզանում:

Թե չէ ուզում ես աշխարհի ամենանախագահը եղիր, միևնույնն է, վերջում մեղանչելով թքելու ես ինքդ քո խղճի ճակատին, երբ մահվան շեմին ողջ ապրածիդ «տեսաֆիլմը» դիտես, նախքան` «խորհրդավոր թունելը»:

...Ինչպես կասեր ընկերներիցս մեկը, «Համբերությունը` կյանք է, բայց շատ համբերելուց կյանքն անցնում է»: Ահա` ինչից են ծնվում անհամբերության հետևանքները...որ երբեմն ինձ թվում է` ուր որ է, ու...

Սկսել եմ օր-օրի պարտադրել ինձ.

« Էսպես` եկել է, էսպես` չպետք է գնա». . .

Ազատ Աբրահամյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին