▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես զրկվեցի լիարժեք շնչելու և երգելու կարողությունից...

Խոստովանանք

 

Ես էլ չգիտեմ, թե ինչու եմ գրում, բայց դե գրում եմ էլի.... Ժողովուրդն ասում է, երբ հոգս ու ցավ  ես ունենում լաց եղիր, մի կուտակիր ներսդ, սիրտդ կճնշի.... Լացե՞լ...հնարավոր է նաև լաց լինեմ...դեռ ինչ որ բան խանգարում է  այդ պրոցեսին, դեռ ինչ որ հույս եմ փայփայում, որ , ո՞վ գիտի, միգուցե ինչ որ բան փոխվի, շտկվի.....

 

Դարձյալ դիմեմ ժողովրդի իմաստուն խոսքերին. Ամոթ է նվիրած ընծան ետ ուզել...

 

Թե կան ,կամ եղել եմ մարդիկ, որ դիմել են այս քայլին,հասկանալի է, մահկանացու են, ասում ենք, սխալը մարդու համար է... բայց , ի՞նչ ասեմ, երբ  այսպես վարվեց  մեր ամենակարողը՝ նա , ում անունն ամեն պահ քո շրթներին է, երբ ամենապարզ դրվագներում նրանից հույս ես ակնկալում և ակնկալելուց բացի փառաբանում ես քեզ տրված մի փոքրիկ հաջողության համար, երջանկության համար, ժպիտի համար...

Ես չէի ծնվել  երաժշտական աստղակամարում ինչ որ տեղ զբաղեցնելու կամ էլ հավակնելու համար, բայց որ ծնվել էի  , և մեր ամենակարողն օժտել էր ինձ որոշակի ունակությամբ՝ երգելու ունակությամբ, դա ես զգացել եմ դեռևս շաատ -շաատ փոքր հասակից....

Իմ ճանապարհին պարբերաբար եղած և հանդիպած դժվարություններն ու խոչնդոտները հաղթահարելով՝  դեպի  իմ երազած բեմում լինելու և ելույթ ունենալու  համար, ես ՝ինքս   ինձ համար, այդ արահետին հասնելու համար ստեղծում էի իմ փոքրիկ կածանը , որով պետք է անցնեի,  իմ փոքրիկ առվակը , որով պետք է նավարկեի իմ  նպատակիս երազը...

Սկզբում կատարեցի ծնողներիս կամքը՝ այն է լուրջ մասնագիտություն ունենալ, հետո , ընթացքում պարզվեց, որ գրում եմ, ու վատ չեմ գրում...և ահա , երկրորդ՝ լրագրողի  մասնագիտությունը, բայց... երգը ինձ տանում էր, տանում էր մի ուրիշ աշխարհ՝մաքուր,անաղարտ, ջինջ ու պայծառ....որտեղ միայն ես էի և մեղեդին, չկային մարդկային խարդավանքներ, նախանձ, ստորություն, չարություն...

Սկսեցի կատարել մեր մեծերի փոքրիկ, բայց հանճարեղ ստեղծագործություններից...ես ձուլվում էի երգին , այն դարձնում իմը՝ սեփականը... և ստացա իմ առաջին ծափերը...Այդ ծափերն անկեղծ էին, սրտալի, ու նրանք պարտադրում էին, որ ես շարունակեմ, շարունակեմ երգել...Ես զգում էի, որ կան մարդիկ, որ սիրում են իմ երգեցողությունը, նրանց դուր է գալիս իմ ձայնը, կատարումը...ես երջանիկ էի,   կատարվել էր իմ երազանքը....

Եվ այսպես շուրջ քառասուն տարի....

Այ, սա հենց այն պահն է, որ ես անկեղծանում եմ ձեզ մոտ, իմ հանդիսատես, 

Եթե զգացել եք, իմ վերջին երկու երգերը , ես ինքս էլ չիմանալով՝ երգել եմ առողջական սարսափելի վիճակում,ես չէի կասկածում  ու  հասկանում, թե ինչու՞ իմ ձայնը, որ ականջիս միշտ թավշյա հնչեղություն ուներ , այդ անգամ զրկվել էր կրծքային օբերտոններից,կորել էր տեմբրը, բայց այդուհանդերձ երգեցի,

Իսկ հիմա եկավ պահը, որ ասեմ, որ   բարձրյալն ինձ    պարգևած  ընծան՝ երգելու կարողությունը  ետ վերցրեց, ես զրկվեցի լիարժեք շնչելու կարողությունից, արդյունքում , բնականաբար՝ նաև երգելու,,,,

Ես այսօր լսում էի իմ հին  ու նոր ձայնագրությունները, լսում էի ու լսում , և այստեղ էր, որ աչքերիցս արցունքներ հոսեցին...և միթե՞ դա հավասար չի՝ կույրի  կամ համրի զգացողությանը, երբ մեղեդին ուզում է դուրս գալ ձայնալարերից, բայց  կոկորդդ սեղմվում է, և քեզ հիշեցնում, որ իզուր է ամեն ջանք...

Եվ միթե՞ սա մահից էլ ավելի հզոր չէ,երբ գիտես, որ քո համար երգելը կյանք է եղել, իսկ հիմա՞... Այն ինձ հետ եղել է և՝ ուրախության և՝ տխրության պահերին, նա ինձ համար պահապահ հրեշտակի դերում է եղե... Ես առողջության հետ միասին կորցրեցի լիարժեք ժպտալու կարողությունից, թերևս ,միայն թոռնիկներիս հետ եմ մի պահ վերանում իրականությունից , և  դեռ աչքերս ունակ են ժպտալու...

 

Մարիետա Բադալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին