▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես սա ասում եմ ոչ այն պատճառով, որ մարդիկ դեբիլ են. Ֆելիքս Խաչատրյան. esem.am

ESem.am-ը գրում է, որ հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանը տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէ: 
 Այս  շրջանում նա չի աշխատում «Արմենիա» հեռուստաընկերությունում որպես 
հաղորդավար, սակայն երկրպագուները կարող են հետևել Ֆելիքսի նորություններին` 
ունկնդրելով նրա ստեղծագործությունները: Լիրիկական ռեփ ներկայացնող հաղորդա-վարը, ով այս շրջանում հրաժարվում է հարցազրույցներ տալ, ասելիք շատ ունի: Այն,
ինչ նա ցանկանում է ասել,կարող եք փնտրել 3.33-ի երգերի տողատակերում, հարցազրույցների միջոցով «ուղղակի բողոքել» Ֆելիքսը չի 
ցանկանում: Այդուհանդերձ, ESem.am-ը զրուցել է ռեփերի հետ:
Հատված հարցազրույցից. 

ESem.am-ը գրում է, որ հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանը տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէ: 
 Այս  շրջանում նա չի աշխատում «Արմենիա» հեռուստաընկերությունում որպես 
հաղորդավար, սակայն երկրպագուները կարող են հետևել Ֆելիքսի նորություններին` 
ունկնդրելով նրա ստեղծագործությունները: Լիրիկական ռեփ ներկայացնող հաղորդա-վարը, ով այս շրջանում հրաժարվում է հարցազրույցներ տալ, ասելիք շատ ունի: Այն,
ինչ նա ցանկանում է ասել,կարող եք փնտրել 3.33-ի երգերի տողատակերում, հարցազրույցների միջոցով «ուղղակի բողոքել» Ֆելիքսը չի 
ցանկանում:

Այդուհանդերձ, ESem.am-ը զրուցել է ռեփերի հետ:
Հատված հարցազրույցից. 

Ձեր երգերի հիմնական իմաստը թաքնված է տողատակերում

 Լսարանը հասկանո՞ւմ է  այնինչ ցանկացել եք ասել իրականում:

-Շատ քիչ: Ես սա ասում եմ ոչ այն պատճառով, որ մարդիկ դեբիլ են, պարզապես այնպիսի վիճակ է, որ մարդիկ չեն կարող ուղղակի երաժշտություն լսել: Նրանք ուզում են գումար աշխատել, մի բան անել, որ ընտանիքը պահեն, տանը ցուրտ չլինի. այդ ընթացքում ժամանակ չկա լսելու այն, ինչ մենք անում ենք:  Ես վստահ եմ, որ ժամանակն անպայման գալու է և հանգիստ եմ` կարող եմ մեկ տարի էլ սպասել, որպեսզի մարդիկ սկսեն լսել ամենահնից մինչև նորը: Այն, ինչ մենք անում ենք, ռեփ չէ. դա ոչ պոեզիա է, ոչ էլ մենք բանաստեղծներ ենք: Մենք ուղղակի մարդիկ ենք, ովքեր կարողանում են ինչ-որ բան անել ու մյուսներին ցույց տալ: Մարդիկ կան. ում հաճելի է կլկլոցով երաժշտության լսել: Ես դրան էլ դեմ չեմ: Ինձ համար ամեն ինչ նորմալ է, որովհետև մարդն ունի 15 հազար տրամադրություն: Անգամ այդ ոճը չսիրողն էլ մի օր ինչ-որ հոգեվիճակում կարող է ռաբիզ մի երգ լսել, ու դա դուր գա իրեն: Ես այդ տոները չեմ փոխում: Այն, ինչ մենք անում ենք, անում ենք մարդկանց համար, ովքեր դա հասկանում են: Հիմա 2014 թվականն է,  պոետ, պոեզիա… նման բաները դարձել են աղբ և կորել են, չկան, ովքեր էլ լավ բան են անում, 20 հոգու համար են անում: Տասը տարի հետո այն կարող է դառնալ 200 հազար հոգու համար, բայց ափսոս, որ տասը տարի անցնելու է, այդ մարդն արդեն զզված է լինելու գրելուց և սպասելուց: Հիմա մենք փորձում ենք զսպել այդ զզվածությունը, քանի որ դա կարևոր  է ու անենք այն, ինչ անում ենք բոլոր նրանց համար, ովքեր մեզ լսում են: Տարիքային խումբ գոյություն չունի: Կարող է մտնես Youtube ու տեսնես` մի տղա անհասկանալի մի բան է երգել, ու միլիոնուկես մարդ նայել է դա: Այսինքն` բոլորը սպասում են ամեն ինչի: Կարծում եմ` ավելի լավ է լինել հանգիստ ու խելացի, քան անհանգիստ ու տգետ:

 

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին