▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս ո՞նց եք խփում, հանցագո՞րծ է». Ազատության պողոտայում շենք են կառուցում, բնակիչները բողոքում են

Ազատության պողոտայում վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Բազմաբնակարան շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով կասեցնել շենքերի հարևանությամբ կառուցվող բժշկական կենտրոնի շինաշխատանքները․ «Կաթսայատան տեղն ուզում են 3-4 հարկանի բժշկական կենտրոն կառուցել, որի հետ կապված քաղաքաշինական լուրջ խախտումներ կան, շինթույլտվությունն ապօրինաբար է տրվել։ Դիմել ենք քաղաքապետարան, դատախազություն, ամեն տեղ։ Պահանջում ենք կասեցնել շինարարությունը մինչև փաստաթղթերի օրինականությունը համապատասխանեցվի»,- ասում են բնակիչները՝ հավելելով, որ թաղապետարանից ապօրինաբար իրենց անունից ստորագրված փաստաթուղթ է ուղարկվել քաղաքապետարան, թե իբր իրենք համաձայն են, որ շենքը կառուցվի։
Նրանց խոսքով՝ վաղ առավոտից բակում մեծաթիվ ոստիկաններ են եկել, ովքեր քաղաքացիներից ոմանց բռնի ուժով բերման են ենթարկել։

***

Ազատության պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Երեք շենքերի բնակիչները բողոքում են՝ պահանջելով կասեցնել, ըստ իրենց, ապօրինի շինթույլտվությամբ և քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով կառուցվող մասնավոր բժշկական կլինիկայի շինաշխատանքը։ «Էս աշխատանքներն այսպես թե այնպես դադարեցվելու են, թույլ չենք տալու, օր ու արև չեն ունենալու։ Մեր պահանջն այն է, որ սեփականատերը, քաղաքապետարանից որևէ մեկն արձագանքեն, գան այստեղ։ Փոխարենը ոստիկաններն են զոռբայությամբ բնակիչներին բերման ենթարկում։ Էս շինարարությունը միևնույնն է կանգնելու է, ես ասել եմ՝ իմ ընտանիքի անդորրը ով խախտի, մտնելու եմ իրա տուն, թող սեփականատերն էլ լսի, քաղաքապետն էլ լսի, վարչապետն էլ լսի, գալու եմ, մտնեմ սաղիդ տուն»,- ասել է բնակիչներից մեկը։

***

Հայտնել էինք, որ Ազատության պողոտայի շենքերից երեքի բնակիչները բողոքում են՝ պահանջելով կասեցնել, ըստ իրենց, ապօրինի շինթույլտվությամբ և քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով կառուցվող մասնավոր բժշկական կլինիկայի շինաշխատանքը։ Առավոտյան ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանց բերման էին ենթարկել։
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը անդրադարձել է խնդրին՝ գրելով․ «Ազատության 12/1 հասցեից բերման ենթարկված քաղաքացիները ծեծված են, ունեն կապտուկներ, վերքեր և կորցրել են անձնական իրեր»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին