▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես իմ ամբողջ աշխատավարձը դրել եմ բանկում, որպեսզի տոկոս ստանամ. Հրանուշ Հակոբյան.«Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մի քանի տարի առաջ հայտարարում էր, որ բացի հագուստներից՝ ոչինչ չունի, ավելի ուշ նա ասաց, որ 2000 թվականից սկսած աշխատավարձը հավաքում է, որ տուն առնի, որովհետեւ ապրում է ընդամենը 32 քմ տարածքով բնակարանում։

Մենք նախարարից հետաքրքրվեցինք՝ ձեր ներկայացրած հայտարարագրում բավականին մեծ գումար ունեք՝ մոտ 100 հազար դոլարի փոխառություն, ինչպե՞ս է, որ տարիներ շարունակ չեք կարողացել մի տուն առնել՝ այդքան խոշոր գումարներ ունենալով։

Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Փոխառություն չէր, ես իմ ամբողջ աշխատավարձը դրել եմ բանկում, որպեսզի նաեւ տոկոս ստանամ։ Ես ավանդ եմ դրել եւ ավանդի արդյունքում համատեղ սեփականության իրավունքով ես 90 քմ տարածքով բնակարան եմ ձեռք բերել՝ Զեյթունում՝ Պարույր Սեւակ փողոցի վրա։ Նորակառույցներ են՝ պետական ծառայողների համար, այնտեղ եմ ձեռք բերել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին